«Ֆետիդա Ֆարմ»-ի համագործակցության շրջանակը բավականին լայն է։ Այն իր մեջ ընդգրկում է  տեղական դեղամիջոցներ արտադրողներ, ինչպիսիք են Լիկվոր, Արփիմեդ, Արսանա, Ֆարմատեկ  և  միջազգային կազմակերպություններ “Nycomed”,  “Servier“, “Glaxo”,  “Promed“.

ավելին


«Ֆետիդա Ֆարմ» դեղատների ցանցը Ձեզ առաջարկում է  ժամանակակից դեղամիջոցների ընտրության լայն տեսականի (ավելի քան 6000 անուն դեղամիջոց), ինչպես նաև բժշկական նշանակության արտադրանքներ, բարձրորակ ինովացիոն վիրաբուժական նյութեր, բուժիչ կոսմետիկա, կենսաբանական ակտիվ հավելումներ, սպորտային սնունդ և անձնական հիգիենայի պարագաներ։

ավելին

Բարի գալուստ «Ֆետիդա Ֆարմ» դեղատների ցանցի պաշտոնական վեբկայք։ Մեր վեբկայքը կլինի Ձեր ուղեկիցը բժշկության և դեղագիտության աշխարհում, իսկ մեր դեղատներում Դուք միշտ կարող եք գտնել Ձեզ անհրաժեշտ դեղամիջոցները։

Մեր վեբկայքը կտրամադրի ամբողջական տեղեկատվություն դեղատներում ներկայացված դեղամիջոցների մասին և կտա  մանրամասն նկարագրություն դրանց վերաբերյալ։

Մեր վեբկայքում պարբերաբար զետեղվում են նորություններ բժշկության և դեղագիտության մասին,  տեղեկատվություն` ընկերության գործունեության մասին, հարցումներ ակտուալ թեմաների շուրջ և գրականություն։

Հուսով ենք` կօգտագործեք կայքի հնարավորությունները տեղեկացված լինելու «Ֆետիդա Ֆարմ»-ի գործունեության մասին և մեկնաբանություններ ու առաջարկներ ուղարկելու բոլոր այն հարցերի շուրջ, որոնք ըստ Ձեզ պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում։

 

15 սեպտեմբեր, 2009
Չեխական Պրոմեդ (Promed) դեղագործական ընկերության հետ պայմանագրի շրջանակում շուտով Հայաստան են ներմուծվելու չեխական դեղամիջոցներ, որոնք դեռ 2007թ. գրանցվել են շնորհիվ մեր ընկերության։

ավելին

«Ֆետիդա Ֆարմ» ընկերությունը, հանդիսանալով մի շարք օտարերկրյա դեղամիջոցներ արտադրող հանրաճանաչ կազմակերպությունների բացառիկ ներկայացուցիչը և ներմուծողը Հայաստանում, կանցկացնի մի շարք սեմինարներ: Սեմինարների ընթացքում ՀՀ դեղատների մասնագետներին, հիվանդանոցների աշխատակիցներին և կլինիկաների բժիշկներին մանրամասն կներկայացվեն նշված դեղամիջոցների հնարավորությունները և առավելությունները։

ավելին